Էսթեղլալը դուրս եկավ Իրանի գավաթի խաղարկության ¼ եզրափակիչ

20:34 27.10.2014

Իրանի գավաթի խաղարկության 1/8 եզրափակիչ փուլում «Էսթեղլալը» 4։2 հաշվով հաղթել է «Պարսեղ» ակումբին, որի գլխավոր մարզչի օգնականն է Հայաստանի հավաքականի նախկին խաղացող Համլետ Մխիթարյանը։

«Էսթեղլալի» հայտացուցակում ընդգրկված է եղել Հայաստանի հավաքականի պաշտպան Հրայր Մկոյանը, սակայն նա խաղաժամանակ չի ստացել։ Նրա թիմակից, հայ կիսապաշտպան Անդրանիկ Թեյմուրյանը մասնակցել է ամբողջ հանդիպմանը։

Share |

Լրահոս

Loading...