Ո՞ւմ է իր ֆուտբոլային կուռքը համարում Լուկաս Մոուրան

09:13 27.10.2014

ՊՍԺ-ի կիսապաշտպան Լուկաս Մոուրան, ումով ամռանը հետաքրքրվում էր «Միլանը», Զինեդին Զիդանին հանդիպելուց հետո կիսվել է տպավորություններով.

-Զիդանն իմ կուռքն է։

Նա ֆուտբոլի իրական արքան է։ Միշտ ցանկացել եմ նրա նման լինել եւ միշտ երազել եմ հանդիպել նրան,- Մոուրայի խոսքերն է մեջբերում «Goal.com» կայքը։

Նշենք, որ Զիդանը եւ Մոուրան հանդիպել են ֆուտբոլային պարագաներ արտադրող ընկերություններից մեկի գովազդի նկարահանման ժամանակ։ Նկարահանումներին մասնակցել են նաեւ Դեւիդ Բեքհեմն ու Գարետ Բեյլը։

Ձեզ ենք ներկայացնում նաեւ վերոհիշյալ գովազդային տեսահոլովակը.

Share |

Լրահոս

Loading...