Սանյա. Գլեբը լավագույն ֆուտբոլիստն է, ում հետ երբեւէ խաղացել եմ

13:25 30.10.2014

«Մանչեսթեր Սիթիի» եւ Ֆրանսիայի հավաքականի պաշտպան Բակարի Սանյան անդրադարձել է իր՝ «Արսենալում» ունեցած մրցելույթներին: 

31-ամյա ֆուտբոլիստը հայտնել է, որ իր նախկին թիմակից Ալեքսանդր Գլեբին երբեւէ խաղընկերներից լավագույնն է համարում:

«Գլեբը լավագույն ֆուտբոլիստն է, ում հետ երբեւէ խաղացել եմ: Նա հիանալի դրիբլինգ ուներ, զգում էր փոխանցումները եւ աղադաշտում անում էր այն, ինչ ցանկանում էր:

Երբ տեղափոխվեցի «Արսենալ», Գլեբը խաղում էր այնպես, ինչպես մեծագույնը: Նրա համար էական չէր, թե ով է մրցակիցը»,- Սանյայի խոսքերն է մեջբերում «Մանչեսթեր Սիթիի» պաշտոնական հեռուստաընկերությունը:

Նշենք, որ Գլեբն ու Սանյան «Արսենալում» միասն խաղացել են 2008-ից 2012 թվականներին:

Share |

Լրահոս

Loading...