Բասկետբոլի Ա լիգան կրկին անցկացնում է Աստղերի խաղ, հայտնում է ՎԲեթ Ա լիգայի ֆեյսբուքյան էջը:
2020 թվականի հունվարի 28-ին Ա լիգան VSport-ի հետ համատեղ կազմակերպում է Աստղերի հանդիպում, որտեղ ամերիկացի պրոֆեսիոնալ մարզիկների հավաքականը կմրցի Ա լիգայի ամբողջ աշխարհի թիմի, այդ թվում` Հայաստանի ներկայացուցիչներից կազմված թիմի դեմ:
Բացի դրանից կկայանա մինի մրցաշար հայկական էստրադայի և շոու բիզնեսի ներկայացուցիչների՝ Կարեն Գիլոյանի, Մկրտիչ Արզումանյանի, Արամեի և մի շարք աստղերի, Varks.am-ի , լրագրողների հավաքականի, ինչպես նաև կանանց պատանեկան հավաքականի մասնակցությամբ:
Օրակարգում կլինի նաև դանքերի, 3 միավորանոց նետումների մրցույթ, ինչպես նաև մրցույթ հանդիսատեսի մասնակցությամբ:
Մուտքը` տոմսերով: