Նովակ Ջոկովիչի հայրը՝ Սրջանը, մեկնաբանել է այն խնդիրները, որոնց բախվել է թենիսիստն Ավստրալիա ժամանելիս։
«Կարող են պատանդ վերցնել, կարող են շղթայել, բայց նա ջրի պես է, ջուրը միշտ ելք է գտնում։ Նովակը նոր աշխարհի Սպարտակն է, ով չի հանդուրժում անարդարությունը, գաղութատիրությունն ու կեղծավորությունը, այլ պայքարում է բոլորի հավասարության համար, ինչ գույն էլ ունենան, ինչ Աստծու էլ, որ աղոթեն, ինչքան էլ փող ունենան։
Հնարավոր է հարուստների աշխարհը Նովակին թույլ չի տա այլևս թենիս խաղալ։ Բայց նրանք բացահայտեցին իրենց իսկական ինքնությունը։ Սկսվում է ավելի լուրջ խաղ:
Մի կողմից կլինեն համաշխարհային օլիգարխիայի ագահ և ամբարտավան անդամները, իսկ մյուս կողմից՝ ազատ ու հպարտ աշխարհը, որը հավատում է արդարությանը, ճշմարտությանը, արդար խաղի և իր երեխաների երազանքներին», Նովակի հոր խոսքերն է հաղորդում informer.rs -ը: