Դիբալան հրաժարվել է խաղալ Իտալիայի հավաքականում

10:34 06.12.2014

Իտալիայի հավաքականի գլխավոր մարզիչ Անտոնիո Կոնտեն «Պալերմոյի» հարձակվող Պաուլո Դիբալային առաջարկել է հանդես գալ «Սկուադրա Աձուրայի» կազմում։

Ինչպես հայտնում է goal.com–ը, Դիբալան մերժել է այդ առաջարկը և նախկինի պես հույս ունի Արգենտինայի հավաքականում խաղալու հրավեր ստանալ։

Նշենք, որ Ա Սերիայի ընթացիկ խաղարկությունում 21–ամյա ֆուտբոլիստը 13 խաղերում 6 գոլ է խփել և աչէի է ընկել 4 գոլային փոխանցմամբ։

Share |

Լրահոս