Գորիկ Խաչատրյանը վերադարձել է Արարատ

14:12 15.12.2014

Հայաստանի ընթացիկ առաջնության սկզբնամասում Երեւանի «Արարատից» հեռացավ թիմի ամենափորձառու խաղացողը՝ Գորիկ Խաչատրյանը. «Արարատի» նախկին գլխավոր մարզիչ Դուշան Միյիչի նախաձեռնությամբ խզվել էր Խաչատրյանի հետ պայմանագիրը:

Armsport.am-ին հայտնի դարձավ, որ Խաչատրյանը վերադարձել է «Արարատ» եւ նոր պայմանագիր է կնքել հարազատ ակումբի հետ:

Հիշեցնենք, որ նախորդ շաբաթ «Արարատը» գլխավորեց Սուրեն Չախալյանը:

Share |

Լրահոս