NBA. Սակրամենտոն հավերժացրել է Պրեդրագ Ստոյակովիչի համարը (Տեսանյութ)

15:52 17.12.2014

Այսօր՝ դեկտեմբերի 17–ին NBA-ի կանոնավոր առաջնության «Սակրամենտո Քինգզ» – «Օկլահոմա Տանդեր» խաղի ընդմիջման ժամանակ տեղի է ունեցել հանդիսավոր արարողություն, որը նվիրված է եղել Պրեդրագ Ստոյակովիչին։ Կալիֆորնիական ակումբը պաշտոնապես հավերժացրել է իր նախկին բասկետբոլիստի 16 համարը։

Արարողությանը ներկա են եղել սերբ հարձակվողի նախկին թիմակիցներ Վլադե Դիբացը, Բոբի Ջեքսոնը, Դագ Քրիստին, Բրեդ Միլերը և Սքոթ Փոլանդը։

Նշենք, որ Ստոյակովիչը «Սակրամետոյի» կողմից 1996 թվականի դրաֆտում ընդտրվել էր 14–րդ համարով։ Նա «արքաների» կազմում անցկացրել է 8 տարի։ Այդ ընթացքում սերբը դարձել է իր թիմի պատմության ամենաշատ խաղեր անցկացրած բասկետբոլիստը, երեք միավորանոց կատարած նետումների ու դրանց իրացման ռեկորդակիրը, ինչպես նաև տուգանային նետումներ իրացման լավագույն տոկոսային հարաբերություն ունեցող խաղացողը։

Share |

Լրահոս