Գործակալ. Շուտով Մոուրան մարտահրավեր կնետի Նեյմարին, Ռոնալդուին, Մեսսիին եւ Իբրահիմովիչին

15:31 26.12.2014

Ֆրանսիական ՊՍԺ-ի բրազիլացի կիսապաշտպան Լուկաս Մոուրայի գործակալ Վագներ Ռուբեյրոն կարծում է, որ իր հաճախորդը կարող է հայտնվել լավագույնների թվում:
  
-Այժմ Լուկասը լավագույն շրջանն է անցկացնում ՊՍԺ-ում: Նա մասնակցում է հանդիպմանը, գոլեր խփում, վաստակում 11 մետրանոցներ: Շուտով նա մարտահրավեր կնետի Նեյմարին, Իբրահիմովիչին, Մեսսիին եւ Ռոնալդուին: Դա է նրա նպատակը,- նրա խոսքերը մեջբերում է Goal.com-ը:
Share |

Լրահոս

Loading...