«Ֆլամենգոն» շարունակում է ուժեղացնել թիմի կազմն ամառային տրանսֆերային պատուհանի ժամանակ։
Ինչպես տեղեկացնում է բրազիլական Mundorubronegro-ն, «Ֆեներբախչեի» հարձակվող Դիեգո Ռոսին դարձել է բրազիլական ակումբի հերթական տրանսֆերային նպատակը։
«Ֆլամենգոն» այս շաբաթվա սկզբին հայտարարեց «Բարսելոնայի», «Ինտերի» և «Յուվենտուսի» նախկին կիսապաշտպան Արտուրո Վիդալի հետ պայմանագիր կնքելու մասին:
Նախորդ մրցաշրջանում Ուրուգվայի հավաքականի հայազգի հարձակվող Ռոսսին «Ֆեներբախչեի» կազմում բոլոր մրցաշարերում անցկացրել է 39 հանդիպում՝ դառնալով 6 գոլի և 9 գոլային փոխանցման հեղինակ։