Լուկաս Մոուրան 100-րդ հանդիպումն անցկացրեց ՊՍԺ-ում

10:06 26.01.2015

Ֆրանսիայի առաջնության 22-րդ տուրի «Սենտ Էթյենի» դեմ խաղը ՊՍԺ-ի բրազիլացի կիսապաշտպան Լուկաս Մոուրայի համար դարձավ 100-րդը փարիզցիների կազմում: Այդ խաղում Լորան Բլանի թիմը հաղթել էր նվազագույն հաշվով:
 
Մոուրան ՊՍԺ է տեղափոխվել «Սան Պաուլուից» 2013 թվականի հունվարին ու այս ընթացքում Ֆրանսիայի չեմպիոնի կազմում 13 գոլ է խփել բոլոր մրցաշարերում:
 
Լուկասը դարձավ 8-րդ բրազիլացին, ով ՊՍԺ-ի կազմում մասնակցել է 100 հանդիպման:
Share |

Լրահոս

Loading...