«Բարսելոնայի» նախկին հարձակվող Լուիս Սուարեսը պատմել է, որ 2014 թվականին կարող էր «Լիվերպուլից», որի կազմում խաղում էր այն ժամանակ, տեղափոխվել «Ռեալ», այլ ոչ թե կատալոնական ակումբ։
«Մունդիալ-2014-ից առաջ Մադրիդի «Ռեալը» ցանկանում էր ձեռք բերել ինձ, և ամեն ինչ լավ ստացվեց: Նրանք մտածում էին Բենզեմային «Արսենալին» վաճառելու մասին, դրա համար ամեն ինչ պատրաստված էր։
Սակայն, երբ սկսվեց աշխարհի առաջնությունը, «Բարսելոնան» մտավ մրցավազքի մեջ, և ակնհայտորեն ես նախընտրեցի «Բարսելոնան»: Կծելու հետ կապված իրավիճակի պատճառով Մադրիդի «Ռեալի» հետաքրքրությունը նվազել է, իսկ «Բարսան», ընդհակառակը, ավելի մեծ հետաքրքրություն ցուցաբերելց (Ուրուգվայի հավաքականի՝ Իտալիայի հետ խաղի ժամանակ Սուարեսը կծել է իտալացի պաշտպան Ջորջիո Կյելինիի ուսը, ինչի համար ստացել է չորս ամսվա որակազրկում՝ ArmSport): Ի վերջո, ինձ մնաց երկու տարբերակ, և ես ընտրեցի «Բարսելոնան», քանի որ իմ երազանքն էր խաղալ այս ակումբում»,- Սուարեսի խոսքերն է մեջբերում Marca-ն։