Մոուրինյոն խաղից հետո հրաժարվել է հանդիպել լրագրողների հետ

15:24 01.02.2015

Լոնդոնի «Չելսիի» գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոն Անգլիայի առաջնության 23-րդ տուրի՝ «Մանչեսթեր Սիթիի» դեմ հանդիպումից (1։1) հետո հրաժարվել է հանդիպել զանգվածային լրատվության միջոցների ներկայացուցիչների հետ։ Այդ մասին տեղեկացնում է Mirror-ը:
 
Հավելենք, որ խաղից առաջ նախանշված մամլո ասուլիսին եւս պորտուգալացի մասնագետը չի մասնակցել։ 
 
Հիշեցնենք, որ այս շաբաթ Մոուրինյոն տուգանվել էր 25.000 եվրոյով մրցավարության հասցեին արված կոշտ քննադատության համար եւ հայտարարել էր, որ «Չելսիի» դեմ կազմակերպված արշավ է տարվում։
Share |

Լրահոս

Loading...