Դիբալա. 40 միլիոն եվրոն ինձ համար շատ է

18:08 11.02.2015

«Պալերմոյի» սեփականատեր Մաուրիցիո Ձամպարինին հայտարարել է, որ թիմի հարձակվող Պաուլո Դիբալային կվաճառի միայն այն դեպքում, եթե նրա համար 40 մլն եվրո առաջարկեն.

-Անկեղծ ասած, կարծում եմ՝ այդ թիմը չափազանցված է, այն շատ է։ Ես դեռ շատ բան պետք է անեմ եւ չեմ ցանկանում կենտրոնանալ իմ տրանսֆերային արժեքի վրա։ Սակայն ես ամեն դեպքում Ձամպարինիին միայն շնորհակալական խոսքեր կարող եմ ասել ուժերիս հավատալու համար,- Դիբալայի խոսքերն  է մեջբերում «Football Italia»-ն։

Նշենք, որ Ա սերիայի ընթացիկ մրցաշրջանում Դիբալան 11 գոլ է խփել եւ 6 արդյունավետ փոխանցում կատարել։ 

Share |

Լրահոս