Դավիդ Լուիս. Բլանը բոլոր խաղացողներին նույն կերպ է վերաբերում

12:48 13.02.2015

ՊՍԺ-ի եւ Բրազիլիայի հավաքականի պաշտպան Դավիդ Լուիսը նկատել է, որ ակումբը գլխավոր մարզիչ Լորան Բլանի ղեկավարությամբ պետք է մեծ հաղթանակների հասնի.

-Ես ինձ երջանիկ եմ զգում, երբ աշխատում եմ Բլանի հետ։ Նա հիանալի մարդկային որակներով է օժտված։ Նա բոլոր խաղացողներին նույն կերպ է վերաբերում եւ միշտ բաց եւ հասանելի է բոլորի համար։ Կարծում եմ՝ Բլանն ի վիճակի է թիմին ամենամեծ հաղթանակներին առաջնորդել,- Լուիսի խոսքերն է մեջբերում RMC-ը։

Նշենք, որ Դավիդ Լուիսը Ֆրանսիայի ընթացիկ առաջնությունում մասնակցել է 18 հանդիպման եւ դարձել 1 գոլի հեղինակ։ 

Share |

Լրահոս

Loading...