Դավիդ Լուիս. Չելսիին գոլ խփելու դեպքում չեմ տոնի այն

20:49 16.02.2015

«Պարի Սեն Ժերմենի» պաշտպան Դավիդ Լուիսը Չեմպիոնների լիգայի խաղարկության 1/8 եզրափակչում «Չելսիի» դեմ դիմակայությունից առաջ կսիվել է սպասումներով:

Հիշեցնենք, որ բրազիլացին նախորդ տարիի է «Չելսիից» տեղափոխվել ՊՍԺ:

«Ես հիանալի զգացումներ ունեմ, որ հանդիպելու եմ իմ նախկին թիմին: Էդեն Ազար, Դիեգո Կոստա, Սեսկ Ֆաբրեգաս... «Չելսիում» հիանալի ֆուտբոլիստներ են հավաքվել: 

«Չելսիի» յուրաքանչյուր ֆուտբոլիստից կարելի է վտանգ սպասել: Եթե գոլ խփեմ իմ նախկին թիմին, ապա չեմ տոնի այն»,- Լուիսի խոսքերն է մեջբերում ՈւԵՖԱ-ի պաշտոնական կայքը:

Հավելենք, որ թիմերի 1-ին հանդիպումը կայանալու է վաղը՝ փետրվարի 17-ին Փարիզում:

Share |

Լրահոս

Loading...