Դավիդ Լուիս. Կարծում եմ՝ իմ տրանսֆերը 50 միլիոն եվրոյից ավել արժե

18:49 17.02.2015

«Պարի Սեն Ժերմենի» պաշտպան Դավիդ Լուիսը խոսել է Չեմպիոնների լիգայի խաղարկությունում իր նախկին թիմի դեմ հանդիպման եւ իր տեղափոխության մասին:

«Կարծում եմ՝ ես 50 միլիոնից շատ արժեմ. ֆուտբոլը բիզնես է: Յուրաքանչյուր պահի պետք է հասկանալ դա, սակայն ես չեմ ցանկանում գումարներից խոսել:

Ես պետք է միշտ իմ լավագույն խաղը ցույց տամ եւ ապացուցեմ, որ արժանի եմ իմ տեղափոխության համար վճարված գումարին»,- բրազիլացու խոսքերն է մեջբերում «London Evening Standard»-ը:

Հիշեցնենք, որ ՊՍԺ-«Չելսի» հանդիպումը կայանալու է այսօր՝ Երեւանի ժամանակով ժամը 23:45-ին:

Share |

Լրահոս

Loading...