Լուկաս Մոուրան բաց է թողնելու եւս մեկ ամիս

00:34 28.02.2015

 

ՊՍԺ-ի կիսապաշտպան Լուկաս Մոուրան չի կարողանա օգնել իր թիմին եւս մեկ ամիս: Այսպիսով, բրազիլացի ֆուտբոլիստը բաց է թողնելու Չեմպիոնների լիգայի 1/8 եզրափակիչ փուլի «Չելսիի» հետ պատասխան հանդիպումը:

Ֆրանսիայի գործող չեմպիոնի եզրայինը վնասվածք է ստացել փետրվարի սկիզբ կայացած ՊՍԺ-«Կաեն»(2:2) հանդիպմանը:

Նշենք, որ Լուկասը ընթացիկ մրցաշրջանում հանդիսանում է ՊՍԺ-ի առանցքային խաղացողներից մեկը: Ֆուտբոլիստը Լիգա 1-ի 24 խաղում դարձել է 7 գոլի հեղինակ:

Share |

Լրահոս

Loading...