ՀՀ լողափնյա վոլեյբոլի աղջիկների հավաքականն ավարտել է իր ելույթներն «Ասիայի երեխաներ» 7-րդ միջազգային մարզական խաղերում:
Հայաստանի լողափնյա վոլեյբոլի հավաքական թիմը՝ Տոնոյան Միլենա/Տոնոյան Ելիզավետա, այսօր հաղթելով Սախայի հանրապետության (Յակուտիա) թիմին, գրավել է 5-րդ տեղը:
Ընդհանուր առմամբ մեր աղջիկները 7 հանդիպում են անցկացրել, որոնցում տարել են 3 հաղթանակ և կրել 4 պարտություն:
Հայաստանի վոլեյբոլի ֆեդերացիայի հաղորդմամբ, սա մարզուհիների առաջին միջազգային փորձն էր: