Արսենալը պատրաստ է 40 միլիոն եվրո վճարել Դիբալային ձեռք բերելու համար

14:40 23.03.2015

«Պալերմոյի» հարձակվող Պաուլո Դիբալան հայտնվել է Լոնդոնի «Արսենալի» տրանսֆերային հետաքրքրությունների առանցքում:

Ինչպես հայտնում է «Metro», լոնդոնյան ակումբը դիտարկում է ամռան տրանսֆերային պատուհանի ընթացքում 21-ամյա ֆուտբոլիստին ձեռք բերելու տարբերակը: Պարբերականը հաղորդում է, որ «զինագործները» պաստրաստ են 40 միլիոն եվրո վճարել Դիբալայի համար:

Հավելենք, որ Ա սերիայի ընթացիկ առաջնությունում արգենտինացին մասնակցել է 27 հանդիպման՝ դառնալով 12 գոլի եւ գոլային 7 փոխանցման հեղինակ:

Share |

Լրահոս