Բասկետբոլի Ա լիգայի նախաձեռնությամբ Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում սեպտեմբերի 5-7-ը կկայանա բասկետբոլային հուշամրցաշար։
Հուշամրցաշարի անցկացումը նպատակ ունի հարգել Արցախյան պատերազմում հայրենիքի պաշտպանության համար մղված մարտերում հերոսաբար զոհված «Արցախ» ակումբի բասկետբոլիստ, Հայաստանի մինչև 20 տարեկանների հավաքականի նախկին անդամ Արամ Մկրտչյանի վառ հիշատակը, մեկ վայրում և մեկ ընդհանուր գաղափարի շուրջ համախմբել նրա հարազատներին, ընկերներին ու մարզասերներին։
Հիշեցնենք՝ Արամ Մկրտչյանի աճյունը հայտնաբերվեց պատերազմից միայն 6 ամիս անց:
Հուշամրցաշարի խաղացանկը
Օրացույց
5.09
18:00 Արցախ — Գյումրի և 20:00 Ուրարտու — ԲԿՄԱ
6.09
18:30 Գյումրի-Ուրարտու, 20:30 Արցախ-ԲԿՄԱ
7.09
18:30 Գյումրի-ԲԿՄԱ, 20:30 Ուրարտու-Արցախ