Մանչեսթեր Յունայթեդը կրկին հետաքրքրված է Կոենտրաուի ծառայություններով

11:30 31.03.2015

«Մանչեսթեր Յունայթեդը» կրկին հետաքրքրված է Մադրիդի «Ռեալի» պաշտպան Ֆաբիո Կոենտրաուի ծառայություններով, հայտնում է «AS»-ը:

Նրանք ցանկանում են Կոենտրաուով ուժեղացնել իրենց թիմի ձախ պաշտպանի դիրքը, որն իրենց համար խնդիր է: Անցած ամառ դրա համար նրանք 35 միլիոնով պայմանագիր կնքեցին Լյուկ Շոուի հետ, բայց երիտասարդ ֆուտբոլիստը վնասվածքներ ունի:

«Ռեալը» պայմանագիր է կնքել Կոենտրաուի հետ 2011 թվականին՝ «Բենֆիկային» վճարելով 30 միլիոն եվրո: Երեք ու կես մրցաշրջանի ընթացքում ֆուտբոլիստն այդպես էլ չդարձավ «Արքայական ակումբի» հիմնական ֆուտբոլիստ՝ դաշտում անցկացնելով ընդամենը 34 տոկոս խաղային ժամանակ:

«Մանչեսթեր Յունայթեդը» Կոենտրաուի ծառայություններով հետաքրքրվել է նաեւ 2013 թվականին: 27-ամյա ֆուտբոլիստի գործող պայմանագիրը նախատեսված է մինչեւ 2019 թվականը:

Share |

Լրահոս

Loading...