Հայաստանի օրհներգի ժամանակ պպզած ադրբեջանցի սամբիստին զրկել են մեդալից

16:34 01.04.2015

Մոսկվայում կայացած սամբոյի աշխարհի գավաթի խաղարկության 62 կգ քաշային կարգում չեմպիոնի տիտղոսն էր նվաճել Աշոտ Դանիելյանը: 

Պարգեւատրման արարողության ժամանակ, երբ հնչում էր Հայաստանի պետական օրնհերգը, 3-րդ տեղը զբաղեցրած ադրբեջանցի Բախտիար Աբասովն անհարգալից վերաբերմունք է ցուցաբերել՝ պպզելով պատվո պատվանդանին:

Ադրբեջանի սամբոյի ֆեդերացիայի նախագահ Ջեյխուն Մամեդովը «sambo.ru»-ին հայտնել է, որ նման քայլի համար սամբիստին 2-ից 3 տարով կորակազրկեն: Հայտնի է նաեւ, որ Աբասովից վերցրել են նաեւ բրոնզե մեդալը: 

Share |

Լրահոս

Loading...