Մոուրա. Հարկավոր է իրատես լինել՝ Մեսսին լավագույնն է աշխարհում

09:24 13.04.2015

Ֆրանսիական ՊՍԺ-ի բրազիլացի կիսապաշտպան Լուկաս Մոուրան չի կասկածում, որ աշխարհի լավագույն ֆուտբոլիստը կատալոնական «Բարսելոնայի» արգենտինացի հարձակվող Լիոնել Մեսսին է:
 
«Մեսսին միշտ կուռքս է եղել: Վաղուց եմ հետեւում նրա խաղին, եւ Լեոն ինձ համար հայելու նման է: Կարծում եմ, որ նա է աշխարհի լավագույն ֆուտբոլիստը: Պետք է իրատես լինել, քանի որ դա այդպես է: Հարկավոր է ընդունել մեծագույն ֆուտբոլիստների որակները»,- Մոուրայի խոսքերը մեջբերում է «AS»-ը:
 
Հիշեցնենք, որ թիմերը կմրցեն միմյանց դեմ Չեմպիոնների լիգայի քառորդ եզրափակչում: Առաջին խաղը կկայանա ապրիլի 15-ին Փարիզում:
Share |

Լրահոս

Loading...