Տիգրան Լ. Պետրոսյանի դեմ խաղում վրացի գրոսմայստերն օգտվել է հեռախոսից

16:10 13.04.2015

Շախմատի Վրաստանի չեմպիոն Գայոզ Նիգալիձեն Դուբայի մրցաշարում որակազրկվել է Տիգրան Լ. Պետրոսյանի դեմ պարտիայում հեռախոսից օգտվելու համար,- հայտնում է «Р-Спорт»-ը:

Նիգալիձեն զուգարանում օգտվել է սմարթֆոնից, որը չի վրիպել կազմակերպիչների ուշադրությունից: Հաղորդվում է, որ Պետրոսյանն ավելի վաղ այդ մասին կասկած է հայտնել է գլխավոր մրցավարին:

Անձամբ Նիգալիձեն հերքել է, որ օգտվել է տեխնիկայից, սակայն կազմակերպիչները հայտնաբերել են ծրագիր, որը վերլուծում էր ընթացիկ պարտիան:

Միջադեպի մասին զեկույց է ներկայացվելու շախմատի միջազգային ֆեդերացիա: Նմանատիպ միջադեպերի համար շախմատիստները սովորաբար որակազրկվում են 3 տարով, իսկ կրկնվելու դեպքում՝ 15 տարով:

Հավելենք, որ Դուբայի ավարտված մրցաշարում Տիգրան Պետրոսյանը վաստակած 8 միավորով 76 մասնակիցների թվում կիսել է 3-ից 6-րդ հորիզոնականները:

Share |

Լրահոս