Մահացել է անվանի ծանրորդ Վարդան Միլիտոսյանը

13:26 30.04.2015

Ծանր հիվանդությունից հետո երեկ ուշ երեկոյան իր մահկանացուն է կնքել ԽՍՀՄ սպորտի վաստակավոր վարպետ, վաստակավոր մարզիչ Վարդան Միլիտոսյանը,- հայտնում է ՀԱՕԿ-ի լրատվության բաժինը:
 
Միլիտոսյանը Եվրոպայի կրկնակի չեմպիոն (1976, 1978) էր, աշխարհի առաջնությունների կրկնակի արծաթե մեդալակիր (1976, 1978), օլիմպիական խաղերի արծաթե մեդալակիր (1976), հրում վարժությունում աշխարհի քառակի ռեկորդակիր։ Սպորտի վաստակավոր վարպետ (1976)։
 
1980 թվականից անցել է մարզչական կարիերայի մարզելով եղբորորդուն` Օլիմպիական չեմպիոն Իսրայել Միլիտոսյանին:
Share |

Լրահոս