Պաշտոնական. Ռոբերտո Ֆիրմինոն կտեղափոխվի Լիվերպուլ

10:56 24.06.2015

Գերմանական «Հոֆենհայմի» ենթահարձակվող Ռոբերտո Ֆիրմինոն կարեիրան կշարունակի «Լիվերպուլում»: Ինչպես հայտնում է անգլիական ակումբի պաշտոնական կայքը, կողմերը պայմանավորվածության են հասել տրանսֆերի գնի հարցում, իսկ Բրազիլիայի հավաքականի ֆուտբոլիստը «մերսիսայդցիների» հետ համաձայնեցրել է անձնական պայմանագրի պայմանները:

Գործարքը պաշտոնապես կձևակերպվի Ամերիկայի Գավաթից հետո, երբ Ֆիրմինոն բուժզննում կանցնի Լիվերպուլում:

Ավելի վաղ նշվում էր, որ 23-ամյա խաղացողի համար «Լիվերպուլը» կվճարի 25 միլիոն եվրո:

Նշենք, որ «Հոֆենհայմում» անցկացրած 4,5 տարիների ընթացքում Ֆիրմինոն մասնակցել է 151 խաղի և դարձել է 47 գոլի հեղինակ: 

Share |

Լրահոս

Loading...