Bild. Ֆիրմինոյի տրանսֆերը ռեկորդային է Բունդեսլիգայի համար

13:07 24.06.2015

«Հոֆենհայմի» հարձակվողական ոճի կիսապաշտպան Ռոբերտ Ֆիմինոյի տեղափոխությունը «Լիվերպուլ», Բունդեսլիգայի նոր ռեկորդ է սահմանել: Ինչպես հայտնում է «Bild»-ը, «Լիվերպուլը» բրազիլացու համար 41 միլիոն եվրո է վճարելու: Այսպիսով, այդ տրանսֆերը կդառնա խոշորագունը Բունդեսլիգայի պատմության մեջ:

Գերմանական ակումբների մասնակցությամբ խորոշագույն տրանսֆերների հնգյակը հետևյալ տեսքն ունի.

1.Ռոբերտո Ֆիմինո («Հոֆենհայմից»՝ «Լիվերպուլ») – 41 միլիոն եվրո

2. Խավի Մարտինես («Ատլետիկից»՝ «Բավարիա») – 40 միլիոն

3. Էդին Ջեկո («Վոլֆսբուրգից»՝ «Մանչեսթեր Սիթի») – 37,5 միլիոն

4. Մարիո Գյոտցե – («Բորուսիա» Դ.-ից՝ «Բավարա») – 37 միլիոն

5. Անդրե Շուրլե - («Չելսիից»՝ «Վոլֆսբուրգ») – 32 միլիոն:

Հիշեցնենք, որ Ֆիմինոյի տրանսֆերը պաշտոնապես կձևակերպվի այն ժամանակ, երբ բրազիլացին Ամերիկայի Գավաթի ավարտից հետո ժամանի Լիվերպուլ և բուժզննում անցնի:

Share |

Լրահոս

Loading...