Այսօր՝ 18:30-ին կմեկնարկի Հակոբ Տոնոյանի անվան Հայաստանի Սուպերգավաթի համար հանդիպումը: Ավարը կվիճարկեն «Ալաշկերտն» ու «Արարատը»:
12 տարի անց «Արարատը» կպայքարի Սուպերգավաթի համար: Վերջին և միակ անգամ «Արարատը» Սուպերգավաթակիր դարձել է 2009 թվականին՝ 2:1 հաշվով հաղթանակ տանելով «Փյունիկի» նկատմամբ: Այդ խաղում «Փյունիկի» կազմում գոլի հեղինակ է դարձել Մարկոս Պիզելին, իսկ «Արարատի» կազմում դուբլի հեղինակ է դարձել «Ալաշկերտի» ներկայիս ավագ Արտակ Գրիգորյանը: