Արմեն Պետիկյան. Փյունիկը պետք է ամեն ինչ անի իր հեղինակության համար

11:54 19.07.2015

Հայաստանի հավաքականի նախկին պաշտպան Արմեն Պետիկյանն armsport.am-ի հետ զրույցում խոսել է եվրագավաթների 2-րդ փուլերի առաջին խաղերում հայկական թիմերի մրցելույթների, ինչպես նաև պատասխան հանդիպումներից սպասումների մասին.
 
- Պարոն Պետիկյան, ինչպե՞ս եք գնահատում եվրագավթներում մինչ այժմ հայկական թիմերի մրցելույթները:
 
 - «Փյունիկն» անկասկած ձախողվեց. ճիշտ է՝ «Մոլդեն» կարգով ավելի բարձր թիմ է, սակայն նման հաշիվ չպետք է գրանցվել: 
 
«Կայրաթն» օբյեկտիվորեն հաղթեց «Ալաշկերտին», սակայն մեր թիմն այդ խաղում առավելագույնն արեց: Այդ պարտությունը ես ձախողում չեմ համարում, քանի որ տրամաբանական էր ամեն ինչ, պարզապես պետք է շեշտել երևանյան թիմի նվիրվածությունը:
 
«Շիրակը» մինչ վերջնամասը խաղի սցենարով վատագույնը կարող էր 0:1 հաշվով պարտվել: Այդ խաղում ոչ թե ԱԻԿ-ը հաղթեց, այլ «Շիրակը» պարտվեց: Հաշվի առնելով, թե 3-րդ փուլում ինչ մրցակից է բաժին հասել «Շիրակին» (հունական «Ատրոմիտոս»,- խմբ.)՝ թիմն առաջ գնալու աննախադեպ հնարավորություն ուներ:
 
 - Ո՞րն եք համարում 2-րդ փուլերում պարտությունների հիմնական պատճառը:
 
 - Ինչ խոսք, մեր թիմերի մրցակիցները կարգով բարձր են, սակայն դա չէր նշանակում, թե հնարավորություն չունենք: 1-ին փուլում կարգով բարձր էր նաև «Սենթ Ջոնսթոնը», ինքս դժվարությամբ էի հավատում «Ալաշկերտի» հաջողությանը, սակայն եղավ այն, ինչին քչերն էին սպասում:
 
 - «Փյունիկը» 5 անպատասխան գնդակ ընդունեց «Մոլդեից». ըստ Ձեզ՝ դա բացառապես թիմի կարգերի տարբերությո՞ւնն էր, թե՞ այլ հանգամանք եք նկատել:
 
 - Երբ թիմը 0:5 հաշվով պարտվում է, դիրքային, պաշտպանական խնդիրերի մասին խոսելն ավելորդ է: Փաստ է, որ թերացումներ եղան պաշտպանությունում: Նման հաշվի պարագայում ամբողջ թիմը մեղավոր է:
 
 - «Շիրակը» ԱԻԿ-ի դեմ խաղում 8 ֆուտբոլիստներով ավարտեց հանդիպումը. ինչի՞ հետ եք պայմանավորում գյումրեցիների նման կոպիտ խաղը:
 
 - «Շիրակի» ֆուտբոլիստներն անհասկանալի վերաբերմունք էին ցուցադրում: Բոլորս էլ լավ գիտենք, որ Գյումրու թիմն ունակ է կարգապահ ֆուտբոլ խաղալ: Նման անփույթ գործողությունների համար մեղադրում եմ միայն ֆուտբոլիստներին:
 
 - Պատասխան խաղերից առաջ ի՞նչ սպասումներ ունեք:
 
 - «Փյունիկն» ամեն ինչ պետք է անի հեղինակության համար: Պարզ է, որ «Մոլդեն» անցնելու է հաջորդ փուլ, պարզապես «Փյունիկը» պետք է ձգտի հաջող խաղալ և հաղթել: «Ալաշկերտը» նույնպես կձգտի լավ խաղալ ու հաղթել, ես դա սպասում եմ:
Միակ» թիմը, որը հաջորդ փուլի որոշ հույսեր դեռ պահպանել է, «Շիրակն» է: Եթե չլինեին 3 կարմիր քարտերը, իսկ հաշիվը 0:2 լիներ, ես շանսերը 50/50 կգնահատեի, սակայն այժմ էլ դրանք կան ու բոլորս պետք է աջակցենք թիմին անչափ կարևոր խաղում:
 
Share |

Լրահոս

Loading...