Էդգար Մկրտչյան. Կարճ ժամանակում հասցրել ենք մեկ կոլեկտիվ դառնալ

16:49 31.07.2015

«Միկայի» կիսապաշտպան Էդգար Մկրտչյանը երևանյան ակումբի մամուլի ծառայությանը տված հարցազրույցում պատմել է մեկնարկելիք մրցաշրջանից առաջ թիմի պատրաստության մասին:

«Արդեն պատրաստ ենք նոր մեկնարկող առաջնությանը։ Կարճ ժամանակահատվածում դարձել ենք մեկ կոլեկտիվ, որ պայքարենք մեկ նպատակի համար»։

Նորեկների մասին.

«10 օրում հասցրել ենք ճանաչել բոլորին, չնայած՝ շատ չենք հասցրել շփվել։ Կարծում եմ, որ ժամանակի հետ ամեն ինչ լավ կլինի թե՛ խաղադաշտում՝ համագործակցության առումով և թե՛ դրանից դուրս»։

Մարզչական կազմի մասին.

«Կարևոր է, որ ունենք շատ լավ մարզչական կազմ՝ Արմեն Ադամյանի գլխավորությամբ։ Մարզումները շատ լավ են անցնում»։

Թիմի նոր լինելը.

«Շատ-շատ տարբերություններ կան. փոխվել է գրեթե ողջ կազմը։ Թիմի կորիզն այժմ այլազգի ֆուտբոլիստներ են։ Մենք՝ հայերով, ամեն ինչ անում ու անելու ենք, որ մեր լեգեոներները արագ հարմարվեն մեր առաջնությանը»։

Սպասելիքները նոր մրցաշրջանում.

«Մեր առաջնությունում չկան ակնհայտ ֆավորիտներ. բոլորն էլ պայքարում են մրցանակային տեղերի համար։ Նույնն էլ անելու ենք մենք։ Ինքս չեմ խոստանա, որ շատ գոլեր կխփեմ, բայց որքանով կարողանամ՝ կօգնեմ թիմին, որպեսզի առավելության հասնենք»։

Share |

Լրահոս