Լուբամբո Մուսոնդա. Ուրախ եմ, որ կրկին Հայաստանում եմ խաղալու

14:11 31.07.2015

«Գանձասար Կապանի» նորեկ Լուբամբո Մուսոնդան շնորհանդեսից հետո զրուցեց լրագրողների հետ՝ խոսելով առաջնության և մեկնարկելիք առաջնության մասին:
 
«Ուրախ եմ լավ ընդունելության համար. բոլորի հետ ջերմ հարաբերությունների մեջ եմ: Հայաստանի առաջնությունը շատ լավն է. ուրախ եմ, որ կրկին խաղալու եմ այստեղ:
 
«Ուլիսի» դեմ խաղերն առանձնակի կլինեն ինձ համար, քանի որ հիանալի հիշողություններ ունեմ այդ թիմից: Յուրաքանչյուր հանդիպման հաղթանակի համար ենք պայքարելու: «Գանձասար Կապանում» շատ լավ ֆուտբոլիստներ են հավաքված:
 
«Շիրակի» դեմ խաղը շատ բարդ է լինելու. պատրաստվում ենք այդ խաղին:
Share |

Լրահոս