Գևորգ Կասպարովը գերազանցեց Ռայմոնդ Զադուրյանի ռեկորդը

14:55 02.08.2015

«Փյունիկի» հետ առաջնության մեկնարկային տուրի մրցավեճում նորամուտը նշելով  «Ալաշկերտում», Գևորգ Կասպարովը բարձրագույն խմբում 262-րդ անգամ պաշտպանեց իրեն վստահված դարպասը: Նա դարձավ ՀՀ առաջնություններում բոլորից շատ խաղ անցկացրած դարպասապահը՝ մեկ խաղով գերազանցելով նախկին շիրակցի Ռայմոնդ Զադուրյանի ռեկորդային ցուցանիշը:

Հուլիսի 25-ին 35-ամյակը նշած Գևորգ Կասպարովը մեկնարկած 24-րդ առաջնության ամենատարեց դարպասապահն է: Նա պրոֆեսիոնալ ֆուտբոլում կարիերան սկսել է 1997թ. Արտաշատի «Դվինի» կազմում, դարպասապահի համար բավականին վաղ հասակում՝ 17 տարեկանում:

«Դվինում»  հիմնականում ընդգրկված էին տակավին պատանի ֆուտբոլիստներ, որոնցից շատերը Հայաստանի մինչև 17 տարեկանների հավաքականի անդամներ էին: 17-ամյա Կասպարովը թիմի հիմնական դարպասապահն էր ու մասնակցեց առաջնության բոլոր 18 հանդիպումներին՝  միայն մեկ անգամ փոխարինվելով:

Պատանի դարպասապահի նորամուտը կայացավ 1997թ.  օգոստոսի 12-ին ՀՀ ապագա չեմպիոն «Երևանի» հետ կայացած առաջնության մեկնարկային տուրում, որում մրցակիցը հաղթեց 5:1 հաշվով:

 Ընդհանրապես «Դվինին» շատ դժվար էր մրցակցել փորձառու ֆուտբոլիստներով համալրված առաջնության մյուս մասնակիցների հետ: Դա էր պատճառը, որ   «Դվինը» 18 խաղում ընդամենը 7 միավոր վաստակեց ու 10 թիմերի մրցավեճում գրավեց 9-րդ տեղը (վերջինը 1 միավորով Վանաձորի «Լոռին» էր): Կասպարովի պաշտպանած դարպասում 51 գնդակ հայտնվեց:

 Հաջորդ մրցաշրջանը Կասպարովը կրկին անցկացրեց «Դվինում»՝  10 խաղում բաց թողնելով 19 գոլ: Այնուհետև Կասպարովը մեկ մրցաշրջան խաղաց «Ղարաբաղում» (5 խաղում 8 գոլ), ապա 3 տարի (2000-2002թթ.) պաշտպանեց «Զվարթնոցի» դարպասը (51 խաղում 59 գոլ), որի լուծարումից հետո հաջորդ մրցաշրջանն անցկացրեց Թեհրանի «Արարատում»:

2004թ. վերադառնալով Հայաստան, Կասպարովն ընդգրկվեց «Միկայում» (12 խաղում 10 գոլ), ապա 2 մրցաշրջան անցկացրեց «Փյունիկում» (41 խաղում 29 գոլ)՝ իր հուսալի խաղով նպաստելով փյունիկցիների հերթական չեմպիոնական 2 տիտղոսների նվաճմանը:

 2007թ. Կասպարովը կրկին մեկնեց Իրան, որտեղ հանդես էր գալիս վերջին տարիներին: Ճիշտ է, 2008-2009թթ. փորձառու դարպասապահն առաջնության 3-րդ շրջանից հանդես է եկել Հայաստանում` պաշտպանելով «Ուլիսի» դարպասը (25 խաղում 22 գոլ), իսկ 2010թ. 6-ամյա ընդմիջումից հետո վերջնականապես վերադարձավ «Միկա»:

 Իր համար հարազատ դարձած «Միկայում» անցկացրած 111 խաղում Կասպարովը նույնքան գնդակ է բաց թողել՝ թիմից բաժանվելով միայն 2013թ, երբ կրկին ելույթ էր ունենում Իրանում:

Երբ «Միկայի» ղեկավարությունը 23-րդ առաջնության ավարտից հետո ֆինանսական խնդիրների պատճառով հայտարարեց, որ թիմը չի մասնակցելու բարձրագույն խմբի առաջնությանը, Գևորգ Կասպարովն էլ իր մի խումբ

խաղընկերների հետ ստիպված էր հեռանալ հարազատ ակումբից՝ նախընտրելով «Ալաշկերտը», որը ՀՀ առաջնություններում փորձառու դարպասապահի 7-րդ ակումբն է:

Կասպարովը մեկն է այն 6 դարպասապահներից, որոնք ՀՀ առաջնություններում միևնույն թիմի կազմում 100 և ավելի խաղ են անցկացնել: Այդ ցանկում են նաև նախկին շիրակցիներ Ռայմոնդ Զադուրյանն (261 խաղ) ու Արթուր Հովհաննիսյանը (163), Հարություն Աբրահամյանը («Արարատ»՝ 153), Աշոտ Դադամյանը («Ցեմենտ»՝ 147) և Ֆելիքս Հակոբյանը («Միկա»՝ 127):

Գևորգ Կասպարովը Սերգեյ Զատիկյանի անվան դարպասապահների խորհրդանշական ակումբի անդամ է: Նա պաշտոնական մրցումներում անցկացրած 359 հանդիպումներից 122-ում դարպասն անառիկ է պահել: Փորձառու դարպասապահն արդեն ընթացիկ մրցաշրջանում կարող է գլխավորել ակումբը, որի առաջատարն առայժմ Հարություն Աբրահամյանն է: Դրա համար Կասպարովին անհրաժեշտ կլինի առաջիկա պաշտոնական մրցումներում 8 անգամ դարպասը պահել անառիկ:

Մինչ օրս ՀՀ բարձրագույն խմբի առաջնություններին մասնակցած 201 դարպասապահներից միայն 18-ին է հաջողվել 100 և ավելի խաղ անցկացնել:

Armsport.am-ը ներկայացնում է նրանց ցուցանիշները:

Դարպասապահ

Խաղ

Գոլ

Միջին

Անառիկ

Մրցաշրջան

1.Գևորգ Կասպարով

262

300

1,14

90

1997-2002, 2004-2006, 2008-2015

2.Ռայմոնդ Զադուրյան

261

305

1,16

89

1992-2004, 2006-2008

3.Էդիկ Երիցյան

247

360

1,45

74

1992-2007

4.Հարություն Աբրահամյան

214

177

0,82

103

1992-2001, 2004-2005

5.Գառնիկ Հովհաննիսյան

177

209

1,18

69

1993-2001, 2004-2008

6.Արթուր Հովհաննիսյան

163

106

0,65

85

1992-2002

7.Մայիս Ազիզյան

163

200

1,22

53

1995-1998, 2000-2001, 2004-2013

8.Աշոտ Դադամյան

147

219

1,48

41

1993-2000, 2003

9.Ստեփան Ղազարյան

146

180

1,23

53

2003, 2007-2015

10.Վահան Շմավոնյան

141

317

2,24

19

1992-1997, 2000-2006

11.Ֆելիքս Հակոբյան

141

141

1

61

1999-2009

12.Նիկոլայ Սարգսյան

140

204

1,45

44

1999-2013

13.Կարեն Բաբայան

137

184

1,34

51

1995-2004

14.Արմեն Ավագյան

118

111

0,94

57

1992-1999

15.Արթուր Ավագյան

112

108

0,96

39

1992-1997

16.Վաղարշակ Շահնազարյան

111

233

2,09

20

1993-2000

17.Տիգրան Ասլանյան

106

160

1,50

36

1995-2002

18.Արմեն Խաչատրյան

100

151

1,51

18

2006-2010, 2012-2015

 

Share |

Լրահոս