ՊՍԺ-ն 10 ֆուտբոլիստներով հաղթեց Լիլին (տեսանյութ)

00:22 08.08.2015

Ֆրանսիայի առաջնության մեկնարկային տուրում ՊՍԺ-ն հյուրընկալվելիս նվազագույն հաշվով հաղթեց «Լիլին»։ 
 
Ֆրանսիայի գործող չեմպիոնը 28-րդ րոպեից հանդես էր գալիս 10 ֆուտբոլիստներով. դաշտից հեռացվել էր ֆրանսիացի կիսապաշտպան Ադրիան Ռաբիոտը։ 
 
Հանդիպման միակ գոլը 57-րդ րոպեին խփել է փարիզցիների բրազիլացի կիսապաշտպան Լուկաս Մոուրան։
 

Share |

Լրահոս

Loading...