Արտակ Եդիգարյանը տեղափոխվեց Ալաշկերտ

16:51 18.08.2015

Հայաստանի հավաքականի թեկնածու Արտակ Եդիգարյանը, ով վերջին շրջանում հանդես էր գալիս Վիլնյուսի «Ժալգիրիսի» կազմում,  կարիերան կշարունակի «Ալաշկերտի» կազմում:

Ինչպես հայտնում է երևանյան ակումբի մամուլի ծառայությունը, «Ալաշկերտն» ու  25-ամյա ֆուտբոլիստն այսօր` օգոստսի 18-ին  մեկամյա պայմանագիր են ստորագրել:

Այսօր երեկոյան Եդիգարյանն առաջին մարզումը կանցկացնի Աբրահամ Խաշմանյանի գլխավորած թիմում:

Հիշեցնենք, որ Հայաստանի առաջնությունում Եդիգարյանը նախկինում հանդես է եկել «Փյունիկի» ու «Բանանցի» կազմում:

Share |

Լրահոս