Ռոմայի կիսապաշտպանը վնասվածք է ստացել և Բարսելոնայի դեմ չի խաղա

09:55 09.09.2015

«Ռոմայի» կիսապաշտպան Միրալեմ Պյանիչը Եվրո-2016-ի ընտրական փուլի Բոսնիա ու Հերցեգովիան – Անդորրա խաղի (3:0) ժամանակ վնասվածք է ստացել և ընդմիջման ժամանակ փոխարինվել է:

Բուժզննումը ցույց է տվել, որ 25-ամյա ֆուտբոլիստը վնասել է սրունքը, որի պատճառով բաց կթողնի 3 շաբաթ:

Այսպիսով, Պյանիչը չի մասնակցի «Ռոմայի» առաջիկա 4 խաղերին, որոնց թվում են Ա Սերիայի «Ֆրոզինոնեի», «Սասուոլոյի» և «Սամպդորիայի», ինչպես նաև սեպտեմբերի 16-ին Չեմպիոնների լիգայի խմբային փուլի առաջին տուրում «Բարսելոնայի» հետ կայանալիք տնային մրցավեճը:

Աղբյուր` football-italia.net
Share |

Լրահոս

Loading...