Հոֆենհայմ – Բորուսիա. Թիմերի մեկնարկային կազմերը (գրաֆիկա)

21:25 23.09.2015

Գերմանիայի առաջնության 6-րդ տուրում Դորտմունդի «Բորուսիան» արտագնա խաղում մրցելու է «Հոֆենհայմի» հետ: Մրցավեճը մեկնարկելու է Երեւանի ժամանակով 22:00-ին: Խաղին կարող եք հետեւել այստեղ՝ բացելով հղումներից մեկը:

Հայաստանի հավաքականի եւ «Բորուսիայի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը հայտավորված է պահեստայինների թվում:

«Բորուսիա». Բյուրկի,Գինտեր, Հյումելս, Սոկրատիս, Շմելցեր, Կաստրո, Վեյգլ, Կագավա, Ռոյս, Հոֆման, Օբամեյանգ:

Պահեստայիններ.  Վայդենֆելեր, Բենդեր, Գյունդոգան, Յանուզայն, Մխիթարյան, Ռամոս, Պիշչեկ:

«Հոֆենհայմ». Բաուման, Բիչակչիչ, Կադերաբեկ, Տոլխան, Շյուլ, Պոլանսկի, Շվեգլեր, Վարգաս, Ռուդի, Շմիդ, Վոլանդ»:

«Բորուսիան» 15 միավորով երկրորդ տեղում է եւ հաղթանակի դեպքում կհավասարվի «Բավարիային»: «Հոֆենհայմը» 5 խաղից 1 միավոր է վաստակել եւ գտնվում է 15-րդ տեղում:

Մրցավեճի անոնսին կարող եք ծանոթանալ այստեղ: 

 

Share |

Լրահոս

Loading...