Ինտերը ցանկանում է ձմռանը Բարսելոնային վերադարձնել Մոնտոյային

13:30 01.10.2015

Միլանի «Ինտերն» այլեւս հույսեր չի կապում իսպանացի պաշտպան Մարտին Մոնտոյայի հետ,- այդ մասին տեղեկացնում է Sport.es-ը։
 
Հաղորդվում է, որ իտալական ակումբը մտադիր է ձմռանը կատալոնական «Բարսելոնային» վերադարձնել իսպանացուն։ Նա չի կարողացել բավարարել միլանցիների գլխավոր մարզիչ Ռոբերտո Մանչինիի պահանջները։
 
Մոնտոյան «Ինտեր» է տեղափոխվել վարձավճարով 2015 թվականի ամռանը։ Իտալացիները կարող էին 2017 թվականին 17 մլն եվրոյով ձեռք բերել նրա տրանսֆերը։
Share |

Լրահոս

Loading...