Մեսսի. Առաջիկա տարիներին Դիբալայի մասին շատ են խոսելու

20:54 10.10.2015

«Բարսելոնայի» հարձակվող Լիոնել Մեսսին գովեստի խոսքեր է ասել «Յուվենտուսի» արգենտինացի հարձակվող Պաուլո Դիբալայի մասին:

«Պաուլոն հիանալի խաղացող է, նրան լուսավոր ապագա է սպասում:  Առաջիկա տարներին, անկասկած, նրա մասին շատ են խոսելու»,- ասել է աշխարհի քառակի լավագույն ֆուտբոլիստը:

Ընթացիկ մրցաշրջանում 21-ամյա Դիբալան «Յուվենտուսի» կազմում անցկացրած 9 խաղում դարձել է 4 գոլի հեղինակ:

Share |

Լրահոս