Սարգիս Հովսեփյան. Այնքան վատ էր ամեն ինչ... մեղավորը ես եմ

22:41 11.10.2015

Եվրո-2016-ի ընտրական փուլի վերջին տուրում Ալբանիայից կրած 0:3 հաշվով պարտությունից հետո Հայաստանի հավաքականի գլխավոր մարզչի պաշտոնակատար Սարգիս Հովսեփյանը ներկայացավ ետխաղյա ասուլիսին՝ ասելով հետևյալը.
 
«Չեմ ցանկանում երկարեցնել. կարճ հայտարարություն անեմ: Այնքան վատ էր ամեն ինչ... մեղավորը ես եմ: Սա ֆուտբոլ է. այսօր խաղադաշտում միայն Ալբանիան էր: Ոչ մի լավ բան չտեսա. բոլորս վատ էինք: Անթասիբ ֆուտբոլ խաղացինք: Դժվար է մարզչի համար այսպիսի հանդիպումից հետո. հասկանում ենք, որ պատասխանատվություն է: 
 
Երևի շատ վատ աշխատեցինք... բայց ինչքան ցանկություն կար, հնարավորություն կար, փորձում էի օգնել. ցավոք՝ չկարողացա: Լավ խաղեր եղան, սակայն այս հանդիպումն ամեն ինչ ջնջեց»:
Share |

Լրահոս

Loading...