Սարգիս Ադամյանը դուբլի հեղինակ է դարձել

20:35 18.10.2015

Գերմանիայի 4-րդ դիվիզիոնի հյուսի-արեւլյան ենթախմբի 11-րդ տուրում «Նոյշտրելիցը» 3:2 հաշվով առավելության է հասել «Շյենբերգուի» նկատմամբ:

Հաղթանակած թիմի կազմում դուբլի հեղինակ է դարձել հայ հարձակվող Սարգիս Ադամյանը:

22-ամյա ֆուտբոլիստը արդեն 5 գոլի հեղինակ է դարձել եւ ռմբարկուների ցանկում կիսում է 4-8-րդ հորիզոնականները:

«Նոյշտրելիցը» զբաղեցնում է 9-րդ հորիզոնականը՝ իր ակտիվում ունենալով 17 միավոր:

Հիշեցնենք, որ Ադամյանը 2013 թվականի մասնակցել է ԱԱ-2014-ի որակավորման փուլի Հայաստան – Դանիա(0:1) հանդիպմանը, ինչպես նաեւ 2013 թվականին 5 հանդիպում է անցկացրել Մ21 հավաքականի կազմում: 

Share |

Լրահոս

Loading...