Corriere della Sera. Բարսելոնան պատրաստ է 40 միլիոն եվրո առաջարկել Պյանիչի համար

17:23 19.10.2015

«Ռոմայի» կիսապաշտպան Մրալեմ Պյանիչը վաղուց գտնվում է «Բարսելոնայի» հետաքրքրության շրջանակում:  Ինչպես հայտնում է «Corriere della Sera»-ն, կատալոնական ակումբը պատրաստ է բոսնիացու տրանսֆերի համար 40 միլիոն եվրո առաջարկել «գայլերին»:

Հիշեցնենք, որ 25-ամյա ֆուտբոլիստի համար «Ռոման» ամռանը 45 միլիոն եվրո էր պահանջել «Ատլետիկոյից»:  Հոկտեմբերի սկզբին տեղեկություն էր տարածվել, որ Պյանիչի խաղին հետևում են նաև «Ռեալի» սկաուտները:

Իտալիայի ընթացիկ առաջնությունում կիսապաշտպանն անցկացրած 7 խաղերում դարձել է 4 գոլի և 4 գոլային փոխանցման հեղինակ:

Share |

Լրահոս

Loading...