Լուչեսկու. Շախտյորում Մխիթարյանի վրա ճնշում էի գործադրում միայն ես, իսկ Բորուսիայում ամեն ինչ ավելի բարդ է

18:06 24.10.2015

Իտալական «La Gazzetta dello Sport»-ի «Extra Time» հավելվածի լրագրողները հարցազրույց են վերցրել Դոնեցկի «Շախտյորի» գլխավոր մարզիչ Միրչա Լուչեսկուից, որում նա խոսել է նաեւ Դորտմունդի «Բորուսիայի» եւ Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանի մասին։
 
«Հենրիխի պատմությունը մի տղայի պատմություն է, ով վաղ կորցրեց հորը եւ սփոփվեց ֆուտբոլի միջոցով։ Նա շատ կիրթ է, խոսում է 5 լեզվով։ Սկզբից Կլոպը չգիտեր, թե ինչ աներ, քանի որ Մխիթարյանը չէր օգտագործում հիանալի պահեր։ Սակայն նրա խնդիրները դասական էին ֆուտբոլիստի համար, ով տեղափոխվել էր Արեւելյան Եվրոպայից։
 
«Շախտյորում» նրա վրա ճնշում գործադրեի միայն ես, իսկ «Բորուսիայում» ամեն ինչ ավելի բարդ է՝ մամուլը, հեռուստատեսությունը, երկրպագուները...»,- ասել է ռումինացի մասնագետը։
Share |

Լրահոս

Loading...