Ժունինյո. Պյանիչը, հավանաբար, աշխարհի լավագույն տուգանային հարվածներ իրացնողն է

16:17 25.10.2015

«Լիոնի» նախկին ֆուտբոլիստ Ժունինո Պերնամբուկանուն կարծիք է հայտնել իր նախկին թիմակից և «Ռոմայի» ներկայիս կիսապաշտպան Միրալեմ Պյանիչի մասին:

«Պյանիչը միշտ հետաքրքրվում էր իմ հարվածի տեխնիկայի մասին: Ցավոք, մենք երկար ժամանակ չշփվեցինք. ես հեռացա թիմում նրա հայտնվելուց մեկ տարի անց: Մարզումներից հետո նա մնում էր ինձ հետ, իսկ ես տուգանային հգարվածներ էի իրացնում: Մենք խոսելու թեմա ունեինք:

Նա երիտասարդ է և ֆիզիկապես շարունակում է շատ թեթև մնալ, բայց արդեն ցույց է տվել գոլ խփելու գործում իր ահռելի հնարավորությունները:  Հավանաբար, այժմ նա աշխարհի լավագույն տուգանային հարվածներ իրացնողն է:

Ես նրան ասել եմ, որ կրկնությունը լավագույն միջոցն է լավ տուգանային հարվածներ  կատարող դառնալու համար», - բրազիլացու խոսքերն է մեջբերում «L’Equipe»-ը:  

 

Share |

Լրահոս

Loading...