Լեւոն Արոնյանը կմասնակցի Հավակնորդների մրցաշարին

16:43 05.11.2015

Ինչպես տեղեկացնում է ՖԻԴԵ-ի պաշտոնական կայքը, Լեւոն Արոնյանը կմասնակցի Հավակնորդների մրցաշարին։
 
Նոյեմբերի 4-ին ՖԻԴԵ-ի նախագահ Կիրսան Իլյումժինովը գործնական այցով Երեւանում էր, որտեղ հանդիպել է Հայաստանի նախագահ, Շախմատի ֆեդերացիայի նախագահ Սերժ Սարգսյանի հետ։
 
Նրանք քննարկել են մի շարք հարցեր՝ կապված մրցաշարի կազմակերպման հետ։ ՖԻԴԵ-ի նախագահը տեղեկացրել է, որ միջոցառումը նախատեսվածի պես կայանալու է 2016 թվականին Մոսկվայում։
 
Կազմակերպիչները կլինեն ՖԻԴԵ-ն, AGON ընկերությունը Ռուսաստանի շախմատի ֆեդերացիայի աջակցությամբ։ Մրցաշարի գործընկերը կլինի «Տաշիր» ընկերությունը։
 
Կազմակերպիչներն իրավունք ունեին առաջադրելու մեկ մասնակցի։ Նա է Հայաստանի ուժեղագույն շախմատիստ Լեւոն Արոնյանը։
 
Մրցաշարը կկայանա 2016 թվականի մարտի 10-ից 30-ը։ Մրցաշարի հաղթողը կմրցի աշխարհի չեմպիոն, նորվեգացի Մագնուս Կարլսենի հետ։
Share |

Լրահոս