Սուսերամարտի Հայաստանի երիտասարդական հավաքականը 15 մարզիկով կմեկնի Վրաստան

12:31 11.11.2015

Սուսերամարտի Հայաստանի երիտասարդական թիմը նոյեմբերի 12-15-ը մասնակցելու է Վրաստանում անցկացվելիք  միջազգային մրցաշարին, որին կմասնակցեն 4-5 պետությանների ներկայացուցիչներ: Այդ մասին հայտնում է ՀԱՕկ-ի պաշտոնական կայքը:

Հայաստանի երիտասարդական ընտրանին կներկայանա 15 մարզիկով՝ 6 աղջիկ (ճկասուսեր և խոցասուսեր), 9 տղա (ճկասուսեր և խոցասուսեր):

Սպասվում է, որ մրցաշարին կմասնակցեն Վրաստանի, Ադրբեջանի, Ռուսաստանի և Թուրքիայի թիմերը:   

 

Share |

Լրահոս

Loading...