Լևոն Պաչաջյան. Չնայած պայմանագրիս առկայությանը՝ ցանկություն կա ավելի ուժեղ լիգայում խաղալ

12:58 12.11.2015

Հայաստանի հավաքականի նախկին կիսապաշտպան Լևոն Պաչաջյանը դեռ մեկ տարվա պայմանագիր ունի Շվեդիայի 2-րդ դիվիզիոնում հանդես եկող «Արամեիսկ»-ի հետ, որն առաջնությունը եզրափակել է 4-րդ տեղով: 32-ամյա ֆուտբոլիստն armsport.am-ի հետ խոսել է կարիերայի ընթացքի և ծրագրերի մասին.
 
«Այս պահին հանգստանում ենք մրցաշրջանից հետո: Համեմատաբար այս տարի ավելի հաջող հանդես եկանք: Հաջորդ տարի մեր առջև առաջադրանք է դրված գրավել առաջին տեղը և բարձրանալ 1-ին դիվիզիոն:
 
Ներկայում անհատական մարզումներ եմ անցկացնում: Չնայած պայմանագրիս առկայությանը՝ ցանկություն կա ավելի ուժեղ լիգայում խաղալ: Այժմ սպասումներ կան և եթե ստացվի, ապա շատ ավելի լավ ինձ համար:
 
Երկիրը փոխելու մտադրություն չունեմ և բանակցում եմ շվեդական ակումբների հետ. հուսամ կստացվի: Այդ ակումբները ներկայացնում են 2-րդ ուժեղագույն լիգան՝ Սուպերետենը: Այլ լիգաներից էլ հետաքրքրություն կա, սակայն ամեն դեպքում, կմտածեմ և կնտրեմ հնարավորներից ուժեղագույն թիմն ու լիգան»:

 

Աղբյուր` Armsport.am
Share |

Լրահոս

Loading...