Տիտո Ռամալյո. Խաղի ուշ սկսելն ազդեց ֆուտբոլիստների կենտրոնացվածության վրա

18:11 21.11.2015

Հայաստանի առաջնության 14-րդ տուրում կայացած «Բանանցի» և «Ուլիսի» միջև կայացած խաղից (5:1) հետո տանտերերի իսպանացի գլխավոր մարզիչ Տիտո Ռամալյոն կիսվեց հանդիպման շուրջ իր դիտարկումներով:

«Հանդիպման ուշ սկսելն ազդեց մեր ֆուտբոլիստների կենտրոնացվածության վրա: Առաջին կեսն անհաջող անցկացրինք: Ընդմիջմանը զայրացա ֆուտբոլիստների վրա: Երկրորդ կեսում տղաները սթափվեցին և լրիվ այլ ֆուտբոլ ցուցադրեցին, ինչի շնորհիվ 5:1 հաշվով հաղթանակ տոնեցինք: Պետք է միշտ այնպես խաղանք, ինչպես երկրրդ կեսում:

Կարծում եմ` ձմեռային տրանսֆերային պատուհանի ժամանակ «Բանանցն» ակտիվ կլինի: Մեր թիմը կհամալրեն, ինչպես տեղացի, այնպես էլ արտասահմանցի խաղացողներ: Առայժմ անուներ չեմ նշի, որովհետև մենք նույնպես պետք է հստակեցնենք, թե ում թեկնածության վրա ենք կանգ առնելու:

Ամեն դեպքում կարող եմ ասել, որ «Բանանցի» կազմը զգալիորեն փոխվելու է»:

Աղբյուր` Armsport.am
Share |

Լրահոս

Loading...