Հայաստանի Գավաթ. Բանանց-Ուլիս խաղից առաջ (տեսանյութ)

18:57 24.11.2015

«Բանանց» – «Ուլիս»
Երևան, «Բանանց-1» մարզադաշտ, սկիզբը՝ 14:30
Հայաստանի Գավաթ, քառորդ եզրափակիչ
Առաջին խաղը` 3:0

Հայաստանի Գավաթի խաղարկության քառորդ եզրափակչում վաղը` նոյեմբերի 25-ին կկայանա «Բանանց» – «Ուլիս» պատասխան մրցավեճը:

Այս զույգը միակն է, որում ակնհայտ ֆավորիտ կար, և որում առաջին խաղում ամենախոշոր հաշիվն է գրանցվել: «Բանանցը» հյուրնկալվելիս հաղթել է 3:0 հաշվով:

Ընդամենը 3 օր առաջ` նոյմբերի 21-ին այս թիմերը մրցեցին առաջնության 14-րդ տւրի շրջանակում: Այդ խաղից առաջ խառնաշփոթ իրավիճակ էր ստեղծվել հյուրերի կողմից հանդիպման մեկնարկին չհասցնելու պատճառով: «Ուլիսի» ֆուտբոլիստները, ոմանք քաղաքի տարբեր վայրերից, առանձին էին ժամանել մարզադաշտ և հանդիպման տեսուչը ստիպված որոշեց խաղը 30 րոպեով հետաձգել, որպեսզի հյուրերը կարողնանա նախավարժանք անցկացնել:

Հատականշական է, որ երևանյան թիմն այդ խաղին ներկայացավ ոչ վաղ անցյալում «Ուլիս-2»-ի ֆուտբոլիստներով, որոնց հետ թիմում էին մնացել միայն հիմնական թիմի դարպասապահերը: Նույնիսկ գլխավոր մարզիչ Գագիկ Սիմոնյանի անունն էր բացակայում թիմի հայտացուցակից:

«Ուլիսի» ֆինանսական խնդիրների ծանր ազդեցությունը թիմի վրա և նրա կազմի գրեթե ամբողջական փոփոխությունը հաշվի առնելով՝ դժվար է ակնկալել, որ նույնիսկ 3 գնդակի առավելություն ունեցող «Բանանցի» դեմ հյուրերը կկարողանան ինչ-որ բան ձեռնարկել: Չէ՞ որ «Ուլիս-2»-ից տեղափոխված այդ խաղացողները նույնիսկ Առաջին խմբում էին անհաջող գործում:

Ճիշտ է՝ առաջնության խաղում ուլիսցիները մեկ խաղակես կարողացան հավասար պայքար մղել «Բանանցի» հետ, բայց երկրորդ կեսում, միևնույնն է, խոշոր պարտություն կրեցին:

Ինչ վերաբերում է «Բանանցին», ապա այդ թիմի ֆուտբոլիստների համար սա շատ լավ առիթ է թիմի նոր գլխավոր մարզիչ Տիտո Ռամալյոյին համոզելու համար, որ նրանք արժանի են երևանյան թիմում մնալուն: Իսպանացին շաբաթօրյա խաղից հետո հայտարարել էր, որ կողմնորոշվել է, թե ում է պահելու թիմում, բայց այդ ցուցակում չհայտնված խաղացողները առաջիկա խաղերում կարող են մտափոխել նրան:

Նախկինի պես վնասվածքներից չեն ապաքինվել «Բանանցի» խաղացողներ Ջոն Ջերեմիան, Գագիկ Մաղաքյանը, ինչպես նաև վերջերս վիրահատված դարպասապահ Ալբերտ Օհանյանը:

Share |

Լրահոս

Loading...