Ուլիսի մարզիչը կրկին չներկայացավ հետխաղյա ասուլիսին

16:30 25.11.2015

Հայաստանի Գավաթի խաղարկության քառորդ եզրափակչի «Բանանց» – «Ուլիս» պատասխան խաղից (1:2) հետո հյուրերի մարզիչ Արտյոմ Ադամյանը չներկայացավ մամուլի ասուլիսին:

Ինչպես հայտնեց երևանյան ակումբի մամուլի քարտուղարը, Ադամյանը վատառողջ էր և խաղից հետո անմիջապես հեռացել է մարզադաշտից:

Նաև հայտնի դարձավ, որ «Ուլիսի» գլխավոր մարզիչ Գագիկ Սիմոնյանին վերջին 2 խաղերում Արտյոմ Ադամյանը փոխարինում է, որոհետև նա մինչ այդ գլխավորում էր «Ուլիս-2»-ը, իսկ հիմա երևանցիների կազմում խաղում են այդ թիմի ֆուտբոլիստները և նրանց Ադմայանն ավելի լավ է ճանաչում:

Հիշեցնենք, որ 4 օր առաջ կայացած Բարձրագույն խմբի «Բանանց» - «Ուլիս» հանդիպումից Ադամյանը կրկին չէր մասնակցել հետխաղյա մամուլի ասուլիսին: 

Share |

Լրահոս

Loading...